Խրատներ, խորհուրդներ
Դոն Խուանի խելացի մտքերը. 168.am
Cluber.com.am կայքը ներկայացրել է հնդկական յակի ցեղի շաման դոն Խուանի մտքերը:
1. Վարվիր այնպես, ասես այս ամենը երազ է: Վստահ գործիր և արդարացումներ մի փնտրիր:
2. Շատ մի բացատրիր: Երբ բացատրում ես, թե ինչու կարող ես անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն դրանք:
3. Կյանքից առավելագույնը ստանալու համար պետք է կարողանա փոխվել: Ամենադժվարը փոխվել մտադրվելն է:
4. Ես երբեք չեմ բարկանում որևէ մեկի վրա: Ոչ-ոք չի կարող այնպիսի բան անել, որ արժանի լինի իմ այդպիսի ռեակցիային: Մարդկանց վրա բարկանում ես, երբ կարծում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուց չեմ զգում:
5. Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհն ընդամենը ճանապարհ է: Եթե զգում ես, որ պետք չէ գնալ այդ ճանապարհով, լքիր այն:
6. Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես:
7. Մարդկանց մեծ մասին խանգարողը ներքին երկխոսությունն է: Երբ մարդը սովորի այն կանգնեցնել, ամեն ինչ հնարավոր կդառնա: Ամենաանհավանական ծրագրերն իրականանալի են դառնում:
8. Որպես կանոն՝ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից հանել ամենը, ինչ հնարավոր է: Ցանկացած պահի: Վայրկենական:
9. Միակ խելամիտ խորհրդատուն, որ ունենք, մահն է: Ամեն անգամ, երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է դասավորվում, և դու տապալման եզրին ես, շրջվիր և մահիդ հարցրու՝ արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ:
10. Ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Եթե հաճույքով ես անցնում ճանապարհը, նշանակում է՝ դա քո ճանապարհն է: Եթե վատ ես զգում, ամեն պահի կարող ես փոխել այն, որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:
11. Մեզնից պահանջվում է մեր ամբողջ ժամանակը և էներգիան՝ մեր մեջ հիմարությունը հաղթահարելու համար:
12. Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իրեն կամ դժբախտ, կամ երջանիկ դարձնում: Աշխատանքի ծավալը թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում նույնն է:
13. Գիտակ մարդ դառնալու համար պետք է պայքարող լինել և ոչ թե՝ նվնվացող երեխա: Պայքարել՝ չհանձնվելով, չբողոքելով, չշեղվելով, պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքը չեք տեսել: Եվ այս ամենը նրա համար է, որպեսզի հասկանաք, որ աշխարհում չկա որևէ բան, որ նշանակություն ունի:
14. Այն, ինչ անում ես այս պահին, կարող է դառնալ քո վերջին քայլն այս աշխարհում: Աշխարհում չկա ուժ, որ կարող է երաշխավորել, որ ևս մեկ րոպե կապրես:
01.11.2016 Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում...
08.01.2021
Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ...
04.11.2016
Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը...
26.10.2016
Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում...
25.10.2016
21.10.2016
21.10.2016
Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը...
14.07.2016
Եկատերինբուրգը հաջորդ քաղաքն էր, որ Նիք Վույչիչn այցելեց Մոսկվայից ու Պետերբուրգից հետո: Ոգեշնչող ու բարձրացնող բազում ուղերձների` առանց ձեռքերի ու ոտքերի հեղինակն այնտեղ պատմել է իր կյանքի պատմությունը...
04.05.2016
Լռությունը հսկայական ուժ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի այդ արվեստը: gogetnews.info-ն ներկայացնում է 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ...
24.02.2016
Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել: Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին...
26.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ